Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+30

Թալիշի ուղղությամբ հակառակորդը նախօրեին կիրառել է ենթափողային նռնականետ, իսկ գիշերը` ականանետ 

03.11.2016, 11:00
Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Թալիշի ուղղությամբ հակառակորդը նախօրեին կիրառել է ենթափողային նռնականետ, իսկ գիշերը` ականանետ 
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Գերատեսչության հաղորդմամբ, նոյեմբերի 2-ին` ժամը 11:20-ի սահմաններում, շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է ենթափողային նռնականետ (ԵՆ-25 /4 արկ/), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 02:15-ի սահմաններում` 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–