Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում. ԶԼՄ–ները նշում են նրա իրավահաջորդի անունը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում, գրում է «Փաստ» օրաթերթը։
«Բանն այն է, որ կառավարությունը բազմաթիվ դժգոհություններ է ստացել առողջապահության ոլորտի կազմակերպիչներից ու անվանի բժիշկներից, որոնք պահանջել են համակարգից հեռացնել Արսեն Թորոսյանին ու նրա կողմից պաշտոնի նշանակված անհավասարակշիռ կադրերին», – նշում են հոդվածի հեղինակները։
Օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՀ և ԱՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը:
«Ըստ ոլորտի մասնագետների, նա մեծ հարգանք է վայելում բժշկական համայնքում, և հույս կա, որ նրան կհաջողվի ոտքի կանգնեցնել Թորոսյանի ու վերջինիս կադրերի կողմից խորը անդունդ գլորվող առողջապահական համակարգը», – նշում է թերթը։–0–