Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին

07.11.2018, 11:38
ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին, կարծում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին, կարծում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

Ինչպես գրում են հայկական ԶԼՄ–ները, ՀՀԿ–ն դեռ չի կողմնորոշվել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցում։

«Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի», – գրել է Սարգսյանը Facebook–յան իր էջում։

«Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»», – նշել է Վիգեն Սարգսյանը։–0–