Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

«Ելք» խմբակցությունը պատրաստվում է դառնալ խորհրդարանական երկրորդ ուժը․ պատգամավոր

26.10.2018, 18:40
«Ելք» դաշինքը պատրաստվում է դառնալ երկրորդ ուժը Ազգային ժողովում և չի լինի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ենթակա ընդդիմություն։
 «Ելք» խմբակցությունը պատրաստվում է դառնալ խորհրդարանական երկրորդ ուժը․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ «Ելք» դաշինքը պատրաստվում է դառնալ երկրորդ ուժը Ազգային ժողովում և չի լինի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ենթակա ընդդիմություն, ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը։ 

Հանրապետական խմբակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին որպես ընդդիմություն, «Դաշնակցությունը» մտադիր է ինքնուրույն մասնակցել ընտրություններին, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ցանկանում են, որպեսզի իրենց կուսակցության ցուցակը գլխավորի Գագիկ Ծառուկյանը։

«Մենք կմասնակցենք ընտրություններին՝ հաշվի առնելով բոլոր արժեքները, հանուն որոնց իրականացվել է հեղափոխությունը։ Կլինենք այն ուժը, որը կկարողանա զսպել իշխանություններին՝ թույլ չտալով շեղվել այդ արժեքներից», - ասաց նա։

Ինչ վերաբերում է խոսակցություններին այն մասին, որ «Ելք» դաշինքը կդառնա նոր իշխանությունների գրպանի ընդդիմությունը, ապա խմբակցության ներկայացուցիչը նշեց, որ Փաշինյանն ինքը կծիծաղեր նման ենթադրությունների վրա։ 

«Հանրապետականներն ամեն ինչ համեմատում են տեսածի հետ, նրանք տեսել են նման բան իրենց դեպքում, երբ կար ընդդիմություն, որոնց նկատմամբ նրանք հատուկ լծակներ են ունեցել։ Մեր նկատմամբ չկա որևէ լծակ, լծակներ չեն եղել նաև հանրապետականների ժամանակ», - ասաց նա։

Միաժամանակ նա հաստատեց, որ առաջիկա ընտրություններին միասին կմասնակցեն միայն «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, այսինքն ընտրողները չեն տեսնի «Ելք» դաշինքը ներկա կազմով։

Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ 

Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։ 

Վարչապետի չընտրման դեպքում քվեարկությունից յոթ օր անց անցկացվում են վարչապետի նոր ընտրություններ, որոնց մասնակցության ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չի ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, և նախագահը նշանակում է արտահերթ ընտրություններ։ Ծրագրվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա դեկտեմբերի կեսին։–0–