Երևանի քաղաքպետը հայտարարել է, որ իր հրաժարականի հարցը չի քննարկում
11.05.2018,
13:45
Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանը լրագրողներին մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի հարցը։

ԵՐԵՎԱՆ,11 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանը լրագրողներին մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի հարցը։
«Այսպիսի հարց օրակարգում չկա, մենք չենք քննարկում։ Քաղաքապետարանի աշխատանքներն իրականացվում են սովորական հունով»,– ուրբաթ կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե կաշխատի՞ Մարգարյանն արդյոք Նիկոլ Փաշինյանի կառավարությանն առընթեր։
«Այո։ Երևանն իր գործունեությամբ և ծրագրերով համայնք է։ Աշխատանք է տարվում։ Կրկնվեմ` հրաժարականի հարց օրակարգում չկա»,– ասաց նա։ -0-