Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԶԼՄ–ները հրապարակում են որոշ նախարարների անուններ նոր կառավարությունում

26.12.2018, 12:04
Կամաց-կամաց ուրվագծվում է նոր կառավարության կազմը:
ԶԼՄ–ները հրապարակում են որոշ նախարարների անուններ նոր կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կամաց-կամաց ուրվագծվում է նոր կառավարության կազմը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված պաշտոնյաներից ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և բոլոր մարզպետները:

«Ասել է թե` նրանք չեն գնա խորհրդարան, այլ կպահպանեն նախարարական պորտֆելները: Հայտնի է նաև, որ Տիգրան Ավինյանը կմնա փոխվարչապետ: Միաժամանակ, որևէ փոփոխություն տեղի չի ունենա ուժային կառույցներում. և´ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, և´ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կշարունակեն պահպանել իրենց պաշտոնները», – գրում են հոդվածի հեղինակները։

«Միաժամանակ, նոր կառավարությունը հիմնական շեշտը դնելու է տնտեսության և տնտեսական հեղափոխություն իրականացնելու վրա` ընդգրկելով տնտեսական գիտելիքներ ունեցող նոր դեմքերի»,- գրում է թերթը:–0–