Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Զատուլինը մեկնաբանել է ռուսական ու բելառուսական զենքի վաճառքը Ադրբեջանին

30.11.2018, 17:51
Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ռուսական ու բելառուսական զենքի վաճառքը Ադրբեջանին։
Զատուլինը մեկնաբանել է ռուսական ու բելառուսական զենքի վաճառքը Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինն ուրբաթ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ռուսական և բելառուսական զենքի վաճառքն Ադրբեջանին: 

«Ես Բելառուսի դատավորը չեմ, սակայն կարող եմ ասել, որ բոլոր նմանատիպ հարցերը, ամենայն հավանականությամբ, պետք է քննարկվեն ՀԱՊԿ-ի շրջանակում և եթե այն դուրս է գալիս ստանձնած դաշնակից պարտավորությունների շրջանակներից, ապա պետք է ընդունվեն որոշ որոշումներ։ Որքան որ ես հասկանում եմ, զենքի վաճառքի արգելքի կամ թույլտվության մասին որևէ պաշտոնական քննարկումներ մինչև այժմ չեն անցկացվել», - ասաց Զատուլինի:

Նա նշեց, որ եթե Ադրբեջանին զենքը վաճառվում է, ապա Հայաստանին տրամադրվում է:

2015 թ.-ի հունիսին պայմանագիր է ստորագրվել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև`200 մլն դոլարի վարկային ծրագրով ռուսական զենքի ձեռքբերման համար: Ըստ միջկառավարական համաձայնագրի, որը ստորագրվել է 2017 թ.-ի հոկտեմբերի 24-ին, Ռուսաստանը կտրամադրի հայկական կողմին 100 մլն դոլարի պետական արտահանողական վարկ` ռազմական արտադրանքի մատակարարումը ֆինանսավորելու համար:

«Անձամբ ես կարծում եմ, որ մենք պետք է հաշվի առնենք Հայաստանի մտավախությունը, առավել ևս հաշվի առնելով 2016 թ.-ի ապրիլին տեղի ունեցած քարօրյա պատերազմը, որը, ցավոք սրտի, բազմաթիվ կյանքեր է խլել և դարձել է հրադադարի ռեժիմի խախտման առաջին խոշոր դեպքը», - հայտարարեց Զատուլինը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 1-ին ռուսաստանցի իր գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը գնել է Ռուսաստանից ավելի քան 5 մլրդ դոլարի ռազմատեխնիկական արտադրանք: 

Ավելի վաղ Ադրբեջանը ցուցադրել է Բելառուսից գնած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, իսկ 2018 թ.-ի նոյեմբերի վերջին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Բեառուսը և Ադրբեջանը համաձայնագիր են պատրաստում բելառուսական ռազմական տեխնիկայի հեռթական խմբաքանակի մատակարարման համար:-0-