Рейтинг@Mail.ru
USD
382.28
EUR
443.94
RUB
4.7553
GEL
141.32
2025 թ. նոյեմբերի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հավանականությունը

20.09.2018, 14:58
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հավանականությունը։
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեն հանդիպի Նյու Յորքում` ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ 

«Փաշինյան–Թրամփ հանդիպման կազմակերպումը ժամանակ է պահանջում։ Մենք տարբեր հարթակներ ունենք համատեղ աշխատանքի համար, և այդ հարցը պետք է հանգի իր տրամաբանական ավարտին», – ասաց Մնացականյանը։

ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 73–րդ նստաշրջանը բացվել է Նյու Յորքում սեպտեմբերի 18–ին։ Բարձր մակարդակի նիստերը կմեկնարկեն սեպտեմբերի 24–ից։–0–