Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել «Շերեմետևոյում» օդանավի վթարի կապակցությամբ

06.05.2019, 11:51
Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել «Շերեմետևոյում» օդանավի վթարի կապակցությամբ:
Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել «Շերեմետևոյում» օդանավի վթարի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում ցավակցություն է հայտնել «Շերեմետևոյում» օդանավի վթարի կապակցությամբ:

«Իմ խորին ցավակցություններն եմ «Շերեմետևոյում» օդանավի վթարում մահացածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - գրել է նա:

Նշենք, որ Մոսկվա–Մուրմանսկ չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով ժամը 18։00–ին, օդում մի քանի պտույտ է կատարել և կտրուկ սկսել է իջնել։ Ժամը 18։40–ին այն վայրէջք է կատարել։

Դեռ պարզ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Superjet-ի հետ: Անձնակազմի անդամները նշում են, որ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռին կայծակ է հարվածել, ինչից հետո ինքնաթիռում սկսվել են տեխնիկական խնդիրներ: Օդաչուները որոշել են վերադառնալ օդանավակայան, սակայն վայրէջքի ժամանակ ինքնաթիռը մի քանի անգամ վեր է թռչել: Շասսիները չեն դիմացել, կոտրվել և վնասել են վառելիքի բաքը:-0-