Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Փաշինյան. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա

25.10.2018, 12:47
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ։
Փաշինյան. Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ։ Հանդիպման արդյունքներով նա գրել է Facebook–ի իր էջում, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա:

«Մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից», – գրել է նա` ավելացնելով, որ Ջոն Բոլտոնի հետ բանակցությունները անցել են խիստ դրական մթնոլորտում:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակում։ Նա կհանդիպի ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ 

Անցած շաբաթ Հայասան այցելած ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդական Ջորջ Քենթը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայ–ամերիկյան հարաբերությունները կթևակոխեն զարգացման նոր փուլ։

Հոկտեմբերի 22–ին Հայաստան է ժամանել նաև ԱՄՆ նախագահի կիբերանվտանգության գծով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին։–0–