Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ Հաագայում

18.03.2014, 16:02
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակության շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը նախատեսվում է անցկացնել Հաագայում, երեքշաբթի ասել է Մամեդյարովը լրագրողներին։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ Հաագայում
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակության շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը նախատեսվում է անցկացնել Հաագայում, երեքշաբթի ասել է Մամեդյարովը լրագրողներին։

Հնարավոր հանդիպումը տեղի կունենա միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա մարտի 24–25–ին Նիդեռլանդների Հաագա քաղաքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը։ Հնարավոր է, որ մենք այնտեղ հանդիպենք», – ասել է նախարարը։

Նա նաև ավելացրել է, որ ապրիլին տարածաշրջան նախատեսված ՄԽ համանախագահների այցի ժամկետները կորոշվեն Հաագայի հանդիպման արդյունքում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-