Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

ԱՄՆ–ն դադարեցնում է առևտրային և ներդրումային բանակցությունները Ռուսաստանի հետ

04.03.2014, 11:07
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ԱՄՆ–ն դադարեցնում է առևտրային և ներդրումային բանակցությունները Ռուսաստանի հետ, լրագրողներին է հայտնել ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ԱՄՆ–ն դադարեցնում է առևտրային և ներդրումային բանակցությունները Ռուսաստանի հետ, լրագրողներին է հայտնել ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Մենք Ռուսաստանի հետ դադարեցնում ենք առևտրային և ներդրումային բանակցությունները, որոնք տնտեսական կապերն ակտիվացնելու նպատակ ուներին»,– ասել է ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։

Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը դիմել է Ռուսաստանի նախագահին «Ղրիմի Ինքնավար Հանրապետության խաղաղության և անդորրի ապահովման գործում աջակցություն ցուցաբերելու համար»։ Դաշնային խորհուրդը շաբաթ օրը նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում ռուսական Զինված ուժերի օգտագործման համաձայնություն տալուն միաձայն կողմ է քվեարկել այդ երկրում հասարակական–քաղաքական դրության բարելավման համար։ Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը պարզաբանել է, որ սենատորներից արտերկրում Զինված ուժերի օգտագործման համաձայնություն ստանալը չի նշանակում, որ նախագահն այդ իրավունքն անհապաղ կիրականացնի։-0-