Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

ԱՄՆ¬-ն այլընտրանք չի տեսնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

11.02.2016, 17:39
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված տևական կարգավորում չի կարող ունենալ, այս մասին հինգշաբթի հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված առցանց հարցման ժամանակ:
ԱՄՆ¬-ն այլընտրանք չի տեսնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված տևական կարգավորում չի կարող ունենալ,  «Նովոստի-Արմենիայի» փոխանցմամբ,  այս մասին հինգշաբթի հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված առցանց հարցման ժամանակ:

«Շփման գծում բռնության աճը և ռազմական հռետորաբանությունը ԱՄՆ կառավարության համար մտահոգվելու լուրջ առիթ է: Ես իրատեսական եմ համարում մեկ սխալի հետևանքով իրավիճակի լարվածության ուժեղացումը: Այդ պատճառով է, որ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել երկու կողմերին ձեռնարկել քայլեր, որոնք կնպաստեն շփման գծում բռնության մակարդակի նվազմանը, ինչպես նաև գործի դնել իրադրությունը մոնիթորինգի ենթարկող մեխանիզմներ: Սա էր քննարկման հիմնական թեման, երբ նախագահները դեկտեմբերին հանդիպեցին Շվեցյացրիայում՝ Բեռնում: ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը կապի մեջ է մյուս համանախագահների հետ երկխոսությունն առաջ տանելու հարցում»,¬ նշել է Միլսը:

Միաժամանակ, նա նշել է, որ չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև  գոյություն ունեցող հակասությունների նրանք կարող են համագործակցել:

«Մենք դեռևս ունակ ենք հասնել ընդհանուր հայտարարի և համագործակցել այլ հարցերի շուրջ, որոնք միջազգային հասարակության համար մեծ նշանակություն ունեն, առաջին հերթին Իրանի միջուկային ծրագիրն է, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ղարանաղյան հակամարտության կարգավորման հարցը»,-նշել է Միլսը: -0-