Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

ԱՄՆ–ն պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել Հայաստանի հետ գործակցության զարգացման համար. Նուլանդ

18.02.2015, 18:26
ԱՄՆ–ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ տարբեր ոլորտներում գործակցությանը և պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, չորեքշաբթի Երևանում ասաց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
 ԱՄՆ–ն պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել Հայաստանի հետ գործակցության զարգացման համար. Նուլանդ
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ տարբեր ոլորտներում գործակցությանը և պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, չորեքշաբթի Երևանում ասաց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը բարձր է  գնահատել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված բարեկամական գործընկերությունը, որը տարիների ընթացքում ընդլայնվել և ընդգրկել է նորանոր ոլորտներ, և հույս  է հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը առավել կամրապնդվի և կխորանա։

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը:

Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորիա Նյուլանդը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև երկկողմ փոխգործակցությունը ընդգրկում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները, խաղաղապահ գործողությունները, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչության դեմ պայքարը։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը երախտագիտություն հայտնել  խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար։

Վիկտորիա Նյուլանդը ընդգծել է Հայաստանի դրական ձեռքբերումները ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսական բարեփոխումների և մի շարք այլ բնագավառներում:

Կողմերն անդրադարձել եփն նաև հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, համատեղ նախագծերի իրականացմանը, ներդրումների խրախուսմանը։ Այս առումով կարևորվել են  երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակումը։

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները նշանակալի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի զարգացմանը և երկրում ընթացող բարեփոխումներին, և հավելել, որ ժամանակի ընթացքում օգնության ծրագրերը վերածվել են համագործակցության և զարգացման նախագծերի։

Զրուցակիցները դրական են  գնահատել 2013թ. Հայաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության՝ ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելը։

Հանդիպմանը հանագամանալից մտքեր են  փոխանակվել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, մերձավորարևելյան զարգացումների շուրջ։

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին` կողմերը նշել են, որ պետք է հնարավոր բոլոր ջանքերը գործադրվեն՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Միացյալ Նահանգների ներդրումն ու դերակատարությունը։

Էդվարդ Նալբանդյանը խնդրել է  իր ողջյուններն ու բարեմաղթանքները փոխանցել պետքարտուղար Ջոն Քերիին և վերահաստատել Երևան այցելելու նրան ուղղված հրավերը։ -0-