Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Անվտանգության խորհրդի որոշումները այսուհետ կստորագրի ՀՀ վարչապետը

07.03.2018, 14:24
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում «Ազգային անվտանգության խորհրուրդը» անվանափոխվել է «Անվտանգության խորհրդի»:
Անվտանգության խորհրդի որոշումները այսուհետ կստորագրի ՀՀ վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Անվտանգության խորհրուրդի ձևավորման ու գործունեության» մասին օրենքի փոփոխությունները, որը նախատեսում է փոխատեղում Անվտանգության խորհրուրդի կառուցվածքում, ինչպես նաև մի շարք այլ փոփոխություններ:

Օրենքին կողմ է քվեարկել 69 պատգամավոր, դեմ`8:

Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղական Արթուր Հովհաննիսյանը, լրացումներով նախատեսված է կազմի, ինչպես նաև ՀՀ անվտանգության խորհրուրդի ձևավորման կարգի ու գործունեության փոփոխություն: Դա պայմանավորված է 2015 թ.-ի օրենսդրական փոփոխություններով, ինչպես նաև անցումով խորհրդարանական իշխանավարման։

«Խորհրդի տարբեր որոշումներ պետք է ստորագարված լինեն Խորհրդի տարբեր անդամների կողմից, սակայն քննարկումների ու օրենքում կատարած փոփոխությունների արդյունքում, որոնք առաջարկվել են պատգամավորներ Խոսրով Հարությունյանի ու Կորյուն Նահապետյանի կողմից, ընդունվել է որոշում, որ Անվտանգության խորհրդի բոլոր որոշումները ստորագրելու են ՀՀ վարչապետը ու Անվտանգության խորհրդի ղեկավարը», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում «Ազգային անվտանգության խորհրուրդը» անվանափոխվել է «Անվտանգության խորհրդի»: Նախատեսված օրենքով ամրագրված է նաև, որ Անվտանգության խորհրուրդը սահմանում է պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները:

Անվտանգության խորհրդի կազմում այլևս չեն ներառվի ՀՀ նախագահը ու խորհրդարանի խոսնակը, ովքեր ներառված են գործող խորհրդի կազմում։

ՀՀ վարչապետի առաջարկով, Անվտանգության խորհրդը կարող է հարցեր քննարկել, որոնք վերաբերում են Հայաստանի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը ու սահմանների անձեռնմխելիությունը: Նա որոշումներ է ընդունում, որոնք վերաբերում են պաշտպանության ոլորտի հիմնական ուղղություններին, իսկ նրա իրավասության տակ գտնվող այլ հարցերը խորհրդակցական բնույթի որոշումներ են:

2015 թ.–ին սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Հայաստանն անցնում է խորհրդարանական իշխանավարման, սակայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը պահպանում է իր լիազորությունները մինչև ժամկետի ավարտը` 2018 թ.–ը։ Նոր նախագահին ընտրեկու է Ազգային ժողովը։ Նա կստանձնի լիազորությունները 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորությունները, իսկ կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։–0–