ԱՊՀ–ն նշանակալի հարթակ է պետությունների փոխգործակցության համար. ՀՀ–ում Բելառուսի դեսպան
19.12.2013,
14:32
Անկախ Պետությունների Համագործակցությունը կարևոր խթան է մի շարք կարևոր ուղղություններով փոխգործակցելու համար, կարծում է ՀՀ–ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անկախ Պետությունների Համագործակցությունը կարևոր խթան է մի շարք կարևոր ուղղություններով փոխգործակցելու համար, կարծում է ՀՀ–ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն։
«Հայաստանի Հանրապետությունը բավականին լուրջ է վերաբերվում բոլոր ինտեգրացիոն միավորումներին։ Մեր պետությունները նախաձեռնողների շարքում են բավականին լուրջ և հետաքրքիր օրակարգի առաջադրման հարցում և, իհարկե, բոլոր լուծումները, որոնք այնտեղ ներկայացվում են, կարևոր խթան են ծառայում մեր պետությունների փոխգործակցության համար շատ կարևոր ուղղություններում, որոնց թվում են` տնտեսությունը, մշակույթը, գիտությունը, զբոսաշրջությունը», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուխորենկոն։
Նա հիշեցրեց, որ ԱՊՀ–ում Բելառուսի Հանրապետության նախագահությունն ավարտվում է։ Ըստ դեսպանի`ԱՊՀ ներուժի ամրապնդմանն ուղղված նրա հիմնական նպատակներն են համատեղ տնտեսական, ներդրումային և նորարարական նախագծերի իրագործման հարցում ԱՊՀ անդամ–երկրների փոխգործակցության արդյունավետության բարձրացումը, միջտարածաշրջանային և սահմանամերձ համագործակցության ներուժի համալիր օգտագործումը, աջակցությունն ԱՊՀ–ում բնապահպանական «կանաչ» տեխնոլոգիաների հասանելիության բարձրացմանը, ԱՊՀ սիմվոլիկայի (դրոշ և խորհրդանիշ) օգտագործման պրակտիկայի ընդլայնումը։
Նախագահության շրջանակում բելառուսական կողմը գործընկերների հետ համատեղ անցկացրել է տնտեսական, բնապահպանական, հումանիտար և միջտարածաշրջանային բնույթի ավելի քան 70 նշանակալի միջոցառումներ։
Բելառուսական նախագահության առանցքային իրադարձությունը դարձավ 2013 թ.–ի հոկտեմբերի 25–ին Բելառուսի Հանրապետության և ԱՊՀ մայրաքաղաք Մինսկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի անցկացումը։ Խորհրդանշական է, որ գագաթնաժողովը դարձել է առաջին միջոցառումը, որն անցկացվել է նոր շենքում` «Անկախության պալատում»։
«Պետությունների ղեկավարների ընդունած որոշումները համապատասխանում են ԱՊՀ բոլոր պետությունների և նրանց քաղաքացիների շահերին։ Հատուկ ուշադրություն է դարձվել ԱՊՀ շրջանակում համագործակցության ընդլայնմանը անվտանգության և իրավախախտումների դեմ պայքարի ոլորտում, վետերանների աջակցությանը, մշակույթի և զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության ուժեղացմանը», – նշվում է հաղորդագրության մեջ, որը տարածվել է ԱՊՀ–ում Բելառուսի նախագահության արդյունքում։
Կազմակերպված առավել խոշոր միջոցառումների թվում նշվում են Մինսկում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ–երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի երկու նիստերը, Մինսկում և Տաշքենդում ԱՊՀ երկրների արտգործանախարարների խորհրդի երկու նիստերը, ԱՊՀ Տնտեսական խորհրդի չորս նիստերը, Գրոդնո քաղաքում ԱՊՀ մասնակից–պետությունների միջտարածաշրջանային և սահմանամերձ համագործակցության խորհրդի երրորդ նիստը, Մինսկում կայացած Գրքի ХХ միջազգային տոնավաճառ–ցուցահանդեսի շրջանակում ԱՊՀ պետությունների բնապահպանական թեմայով լավագույն գրքերի շնորհանդեսը, «Մոգիլև` 2013 թ.–ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հումանիտար ակցիայի անցկացումն ու մի շարք այլ միջոցառումներ։
ԱՊՀ պետությունների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվել ճանաչողական շրջայցի ընթացքում ծանոթանալ «Նեման» և «Օզերնոյ կրայ» եվրոռեգիոնների գործունեության փորձին։ Բելառուսական կողմը միջոցառման մասնակիցներին օգտակար տեղեկություն է ներկայացրել, որը թույլ կտա նոր ազդակ հաղորդել ԱՊՀ տարածքում միջտարածաշրջանային և սահմանամերձ համագործակցությանը։
«Բելառուսական նախագահության շրջանակում նշանակալի իրադարձություն է նաև Բելառուսի մայրաքաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից–պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովը, որին մասնակիցների ներկայացուցչական կազմ է մասնակցել։ Համաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` մշակութային համագործակցությունը և պատմամշակութային ժառանգության պահպանումը, զբոսաշրջության, բժշկության զարգացումը և այլն։ Միջոցառման մասնակիցներին ուղղված իր ուղերձում ՅՈւՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան համաժողովը կարևոր հարթակ է համարել, որտեղ տարածաշրջանի «լավագույն և ամենավառ ներկայացուցիչները» հնարավորություն ունեն քննարկել հրատապ հարցերի լայն շրջանակ», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Մեծ հետաքրքրության է արժանացել նաև «Բարեկամություն առանց սահմանների» ԱՊՀ պետությունների միջազգային երիտասարդական համաժողովը, որի ընթացքում կազմակերպվեցին ԱՊՀ երկրների պատվիրակությունների շնորհանդեսներ, կլոր–սեղաններ, կարևոր սոցիալական ակցիաներ, բանավեճեր` նվիրված երկրների ավանդույթներին, մշակույթին և պատմությանը, ինչպես նաև մեր ժողովուրդների ապագային։
Բելառուսը կազմակերպել է նաև «Գործընկերություն` հանուն ապագայի. պատմամշակութային ժառանգությունը` որպես միավորման գործոն» VIII բելառուսական միջազգային մեդիաֆորումը ԱՊՀ պետությունների «Գրքի արվեստ» միջազգային մրցույթի, լրագրության ամառային դպրոցի և փորձագետների նստաշրջանների հետ համատեղ։ «15 երկրների պատվիրակությունները հանդիպել են այդ հարթակում գործարար հանդիպումների և ստեղծագործական բանավեճերի համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
ԱՊՀ–ում Բելառուսի նախագահությանը նվիրված է եղել նաև փոստային նամականիշի շրջանառությունը, որի մարման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել արտգործնախարարության շենքում։
Մինսկում կարծում են, որ ԱՊՀ երկրների համաձայնեցված գործողությունների ձևավորման և իրագործման մեջ կարևորագույն ներդրում են կատարում միջբնագավառային խորհուրդները, որոնք ընդգրկում են փոխգործակցության` տնտեսական և սոցիալական տեսակետից էական ոլորտները, որոնց գործունեությունն ուղղված է ԱՊՀ պետությունների քաղաքացիների կյանքի որակի ու անվտանգության բարձրացմանը։ Բելառուսական նախագահության շրջանակներույմ մեծ ուշադրություն է դարձվել Համագործակցության շրջանակներում ազատ առևտրի գոտու հետագա ամրապնդման և զարգացման հարցերին։ Ակտիվացվել է ԱՊՀ–ում Ազատ առևտրի գոտու պայմանագրի նախագծին ուղղված աշխատանքը։ Այս հարցի շուրջ խորհրդատվությունների մի քանի փուլեր են կազմակերպվել։
Բարձր է գնահատվում նաև ԱՊՀ պետությունների գործարար համագործակցության ասոցիացիաների և փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների միջև փոխգործակցության ընդլայնումը։ Դրան նպաստել է Բելառուսում մի շարք համաժողովների, ցուցահանդեսների և տոնավաճառների անցկացումը։
«Բելառուսի Հանրապետությունը Անկախ Պետությունների Համագործակցությունը դիտարկում է որպես կարևոր ինտեգրացիոն միավորում, որն ունի համագործակցության զգալի ներուժ, Բելառուսը կողմ է ԱՊՀ պետությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդմանն ուղղված գործընթացների ակտիվացմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Դեսպան Սուխորենկոն իր հերթին ընդգծեց, որ ԱՊՀ շրջանակում Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները ցայտուն կերպով արտացոլում են սեփական ազգային շահի պահպանման և համագործակցությունից փոխադարձ շահ ստանալու`այդ պետությունների ձգտումը։
«Ինձ կարևոր է թվում, որ այս հարթակում այսօր ձևավորվում են ավելի սերտ միություններ, օրինակ` Մաքսային միությունը, իսկ 2015 թ.–ին կստեղծվի Տնտեսական համագործակցության խորհուրդը։ Մենք հույս ունենք, որ արդեն Հայաստանի հետ միասին կկառուցենք համագործակցության այդ նոր ձևերը», – ասաց նա։–0–