Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Արա Բաբլոյանը լքեց նիստերի դահլիճը` ի նշան բողոքի երեխաների մասին Փաշինյանի հայտարարության

01.05.2018, 17:33
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դուրս եկավ նիստերի դահլիճից` ի նշան բողոքի երեխաների մասին Փաշինյանի հայտարարության։
Արա Բաբլոյանը լքեց նիստերի դահլիճը` ի նշան բողոքի երեխաների մասին Փաշինյանի հայտարարության

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դուրս եկավ նիստերի դահլիճից` ի նշան բողոքի երեխաների մասին Փաշինյանի հայտարարության։

Պատգամավորի այն հարցին, որ ակցիաներին մասնակցող երեխաները կարող էին ենթարկվել սպառնալիքների, ինչպես նաև հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները, մասնավորապես, առկա իրավիճակը համարժեք գնահատելու անկարողությունն օգտագործվել է Փաշինյանի օգտին, վարչապետի թեկնածուն ասաց, որ դպրոցական տարիքում անձամբ նախաձեռնել է բողոքի ակցիաներ, իսկ այս օրերի ակցիաներին մասնակցում են արդեն նրա երեխաները:

Նա ասաց, որ դպրոցականներին համարում է շարժման ամենամեծ ուժն ու նշեց, որ դպրոցականների ակտիվ ներգրավումը «թավշյա» հեղափողությանը թույլ կտա պահպանել հիշողություն դրա մասին:

Նա նշեց նաև, որ դպրոցականների, ուսանողների ու երիտասարդների համար այս ամենը լուրջ քաղաքական դպրոց է:

«Ողջունում եմ նրանց ակտիվությունը և հույս ունեմ, որ այն կպահպանվի մինչև հաղթական ավարտ , և դա միայն դրական կազդի երեխաների անձի ձևավորման վրա: Մենք չենք ստիպել երեխաներին, նրանք իրավունք ունեն նաև որոշման ընդունման առումով, և երբ ես կդառնամ վարչապետ, երեխաների իրավունքը պաշտպանված կլինի, ու ոչ մի դպրոց կամ տնօրեն չի համարձակվի պահել նրանց փակ դասարաններում», - ասաց Փաշինյանը:

Ի պատասխան դրան` Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ժամանակավորապես լքում է նիստերի դահլիճն` ի նշան բողոքի։

«Կօգտագործեմ այն, ինչ սովորել եմ ձեզնից (Փաշինյանից) ու կլքեմ դահլիճն` ի նշան բողոքի այն ամենի մասին, ինչ դուք հայտարարեցիք երեխաների վերաբերյալ: Տարբեր միջազգային կառույցներ ձեզ հետո կբացատրեն, թե որն է եղել ձեր սխալը, և եթե դուք ընտրվեք վարչապետ, այլևս երբեք մի կրկնեք այս բառերը», - ասաց Բաբլոյանը:–0–