Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Առաջիկա օրերին Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտո¬նը. թերթ

13.09.2018, 11:38
Առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտո­նը:
Առաջիկա օրերին Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտո¬նը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտո­նը, գրում է «Ժամանակ» օրաթերթը:

«ՀԱՊԿ անդամ բոլոր չորս երկրների նախագահները իրենց համաձայնությունն են տվել Խաչատուրովի հետկանչի Հայաստանի ղեկավարության դիմու­մին: Գրեթե կասկած չկա, որ Հայաստանին թույլ չի տրվելու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել: Ավելի հավանա­կան է, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ ռոտացիայով Բելառուսն է հաջորդ թեկնածո­ւին առաջադրելու», – գրում է թերթը: 

Թերթը հիշեցնում է, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվեց 2017թ. ապրիլի 14-ին, իսկ պաշ­տոնը ստանձնեց նույն թվականի մայիսի 2-ին, երկու տարի ժա­մանակով: Դժվար է կանխատե­սել նաև՝ պաշտոնը թողնելուց հետո Խաչատուրովը կվերա­դառնա՞ Հայաստան, թե՞ Միքա­յել Հարությունյանի օրինակով կթաքնվի Ռուսաստանում։–0–