Հարավային Կովկասի երկրները պետք է ձգտեն տարածաշրջանային համագործակցության և հույսը չդնեն գերտերությունների վրա. լիբանանցի փորձագետ
18.12.2013,
14:58
Հարավային Կովկասի երկրները պետք է հաշվի առնեն մերձարևելյան պետությունների փորձն ու ձգտեն տարածաշրջանային համագործակցության ամրապնդման, այլ ոչ թե հույսը դնեն անհատական հիմքի վրա խոշոր միջազգային խաղացողներից մեկի աջակցության վրա, կարծում է Լիբանանի Հանրապետության ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Աբդել Հալիմ Ֆադլուլահը (Abdel Halim Fadlullah)։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հարավային Կովկասի երկրները պետք է հաշվի առնեն մերձարևելյան պետությունների փորձն ու ձգտեն տարածաշրջանային համագործակցության ամրապնդման, այլ ոչ թե հույսը դնեն անհատական հիմքի վրա խոշոր միջազգային խաղացողներից մեկի աջակցության վրա, կարծում է Լիբանանի Հանրապետության ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Աբդել Հալիմ Ֆադլուլահը (Abdel Halim Fadlullah)։
«Արաբական տարածաշրջանի փորձն ապացուցում է, որ զարգացումը չի կարող անհատապես ապահովվել արտաքին աջակցության միջոցով։ Արևմուտքի հետ հարաբերությունները պետք է հիմնված լինեն կոլեկտիվ շահերի, այլ ոչ թե անհատական զիջումների և զոհերի վրա, որոնք բացասաբար են ազդում Հարավ–կովկասյան տարածաշրջանի վրա», – ասել է նա, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Զեկույցով հանդես գալով «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի ընթացքում` փորձագետը թվարկել է Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանների միջև նմանությունները։ Նա, մասնավորապես, նշել է հակամարտությունների լուծման, անվտանգության ապահովման և ռեսուրսների կենտրոնացման կայուն տարածաշրջանային համակարգի բացակայությունը, բնական և մարդկային ռեսուրսների հարստությունը, կարևոր աշխարհաքաղաքական դիրքը, միջազգային դերակատարների` երկու տարածաշրջաններում սեփական ազդեցությունը հաստատելու ձգտումը։
«Համագործակցությունը երկու տարածաշրջաններում միշտ հիմնվել է կարճաժամկետ շահերի վրա և ներառել է սահմանափակ թվով երկրներ, ինչը հանգեցրել է հակամարտությունների և մասնատումների։ Լրացուցիչ ապակայունացնող գործոն է տարածաշրջանների բացառիկ կարևորությունը էներգետիկ անվտանգության և դեպի Արևմուտք և միջազգային շուկաներ էներգառեսուրսների տարանցման տեսակետից», – նշել է նա։
Ինչպես նշել է լիբանանցի փորձագետը, երկու տարածաշրջաններում էլ կան հակամարտություններ, որոնք կապված են շահերի չհամընկնման և ռազմավարական վեկտորների չհամապատասխանեցման հետ։
Աբդել Հալիմ Ֆադլուլահն ընդգծել է, որ դեռևս միջազգային ասպարեզում կան մի շարք ազդեցիկ երկրներ, սակայն գրեթե բացակայում են տարածաշրջանային միավորումներն ու ոչ պետական դերակատարները։
«Եթե մեր երկրները ցանկանում են մասնակցել աշխարհի կարգին, նրանք պետք է ընթանան տարածաշրջանային համերաշխության ճանապարհով։ Այս ամենը պահանջում է տարածաշրջանային համակարգի առկայություն` համագործակցության ընդհանուր կանոններով», – ավելացրել է նա։–0–