Արփի Վարդանյանը նշանակվել է Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն
20.04.2015,
14:03
ԱՄՆ–ում հայկական խոշոր լոբբիստական կազմակերպություններից մեկի`Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) Հայաստանի տարածաշրջանային տնօրեն է նշանակվել Արփի Վարդանյանը, հաղորդում են կազմակերպության մամուլի գրասենյակից։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ում հայկական խոշոր լոբբիստական կազմակերպություններից մեկի`Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) Հայաստանի տարածաշրջանային տնօրեն է նշանակվել Արփի Վարդանյանը, հաղորդում են կազմակերպության մամուլի գրասենյակից։
«ԱՄՆ–ում, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում ձեռք բերված Արփիի կարողություններն ու փորձը մեր գործի համատեքստում անգնահատել է ` ամրապնդել փոխհարաբերությունները ԱՄՆ–ի և Հայաստանի, ԱՄՆ–ի և ԼՂՀ–ի միջև։»,–նշել են ԱՀՀ–ի համանախագահներ Էնթոնի Պարսամյանը և Վան Գրիգորյանը։
Վարդանյանը նոր պաշտոնում փոխարինել է Արմինա Դարբինյանին, որն այս պաշտոնը վարում էր 2010 թվականից։
Արփի Վարդանյանը ծնվել է Միչիգանում, ԱՄՆ–ում ավարտել է Կառավարման միջազգային բարձրագույն դպրոցը։ Վարդանյանը ԱՀՀ–ում աշխատում է 1994 թվականից` ղեկավար պաշտոններ է վարելով ինչպես ԱՄՆ–ում, այնպես էլ` Երևանում։
2012 թվականին նշանակվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU).Երևանի գրասենյակի տնօրեն։
Ամերիկայի հայկական համագումարը հիմ նադրվել է 1972 թվականին։ Համագումարը ԱՄՆ–ի ամենազդեցիկ և խոշոր լոբբիստական կազմակերպություններից է և զբաղվում է հայ ժողովրդի շահերի աջակցությամբ։Համագումարի նպատակն է կապերի հաստատում ԱՄՆ–ի կառավարության և ԱՄՆ–ում հայ համայնքի միջև, ինչպես նաև միջազգային, այդ թվում նաև ամերիկյան հասարակության ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության և Հայ դատի հանդեպ
Ամերիկայի հայկական համագումարի գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, իսկ տարածաշրջանային գրասենյակները՝ Փասադենայում, Կալիֆոռնիայում, Ուոթերթաունում, Մասաչուսեթսում, ինչպես նաև ՝ Երևանում և Ստեփանակերտում։ ։–0–