Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+35

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին. ՀՀ նախագահը ստորագրեց հրամանագիրը

01.11.2018, 22:11
ՀՀ նախագահը ստորագրեց հրամանագիրը.արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին. ՀՀ նախագահը ստորագրեց հրամանագիրը
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից», – նշվում է Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում։

Ինչպես Facebook–յան իր էջում տեղեկացրել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը,  նոյեմբերի 2-ին ԿԸՀ-ն արտահերթ նիստում կհաստատի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը: 

Այսօր Ազգային ժողովը երկրորդ անգամ չընտրեց վարչապետ ու արձակվեց` իրավունքի ուժով։

Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Սահմանադրության համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ կրկին չընտրելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նախագահը նշանակում է արտահերթ ընտրություններ։–0–