Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Արտախորհրդարանական կուսակցությունները կստեղծեն ընդդիմադիր դաշինք

12.12.2018, 17:44
Առաջիկա օրերին արտախորհրդարանական կուսակցությունները հադես կգան ընդդիմադիր դաշինք ստեղծելու նախաձեռնությամբ:
Արտախորհրդարանական կուսակցությունները կստեղծեն ընդդիմադիր դաշինք

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա օրերին արտախորհրդարանական կուսակցությունները հադես կգան ընդդիմադիր դաշինք ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդավարական կուսակցություն նախաահ Արամ Սարգսյանը:

«Մի շարք կուսակցություններ բանակցություններ են վարում: Եթե իշխանությունները ցանկանան` մենք կօգնենք իրենց, հակառակ դեպքում կդառնանք ընդդիմություն», - ասաց Սարգսյանը:

Նա նշեց նաև, որ նոր Ազգային ժողովի կազմում ընդդիմություն չկա:

«Որքան էլ որ Էդմոն Մարուքյանն ասի, որ իրենք կլինեն ընդդիմություն, սակայն հասկանի չէ, թե ոնց են դա անելու: Լավագույն դեպքում իրենք կարող են որոշակի վերահսկողություն իրականացնել, քանի որ գաղափարախոսության և ներկայացված ծրագրի տեսանկյունից ընդդիմություն չեն», - ասաց Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե որ ուժերը կանցնեն դաշինք, Սարգսյանը նշեց, որ կուսակցությունների միջև պայմանավորվածություն կա, որ յուրաքանչուրը հանդես կգա հայտարարությամբ:

«Պարույր Հայրիկյանը հանդես է եկել արդեն հայտարարությամբ, հիմա ես եմ ձեզ ասում: Նախաձեռնող խմբում կան նաև երրորդ և չորրորդ ուժերը: Հետագայում մեզ կմիանան ևս մի քանիսը», - նշեց Սարգսանը:-0-