Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Չափազանց կարևոր է այն, որ հիմա Հայաստանի քաղաքացիները պարտավոր չեն աշխատանքի թույլտվություն ստանալ Ռուսաստանում. Փորձագետ

14.01.2015, 12:05
Չափազանց կարևոր է այն, որ հիմա Հայաստանի քաղաքացիները պարտավոր չեն աշխատանքի թույլտվություն ստանալ Ռուսաստանում, կարծում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեին առընթեր Փորձագիտական խորհրդի անդամ Ինոկենտի Ադյասովը։
Չափազանց կարևոր է այն, որ հիմա Հայաստանի քաղաքացիները պարտավոր չեն աշխատանքի թույլտվություն ստանալ Ռուսաստանում. Փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Չափազանց կարևոր է այն, որ հիմա Հայաստանի քաղաքացիները պարտավոր չեն աշխատանքի թույլտվություն ստանալ Ռուսաստանում, կարծում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեին առընթեր Փորձագիտական խորհրդի անդամ Ինոկենտի Ադյասովը։

Նախօրեին «ՌԻԱ Նովոստին» տեղեկատվություն էր տարածել, հղում անելով ՌԴ կառավարությանը, այն մասին, որ Հաայստանի քաղաքացիները, որը հունվարի 2–ից դարձել է ԵՏՄ լիիրավ անդամ, հիմա փաստորեն Ռուսաստանի քաղաքացիների պես հավասար իրավունքներ ունեն աշխատանքի հարցում։ Մասնավորապես, գործատուներն իրավունք ունեն աշխատանքային գործունեության իրականացման ներգրավել Հայաստանի քաղաքացիներին առանց ազգային աշխատաշուկայի պաշտպանության սահմանափակումները հաշվի առնելու։

«Այս պրակտիկան բավականին դրական է Բելառուսի քաղաքացիների դեպքում։ Հիմա նրանց կմիանան նաև Հայաստանի քաղաքացիները», – նշել է փորձագետը։

Նրա խոսքերով` հավանական է նաև բոլոր հայ աշխատանքային միգրանտների ամնիստիան, ովքեր ավելի վաղ խախտել են ռուսական միգրացիոն օրենսդրությունը։

«Այս հարցն արդեն քննարկվում է», – ավելացրել է Ադյասովը։

Փորձագետի կարծիքով` տրամաբանական է, եթե առաջիկայում քննարկվի ԵՏՄ շրջանակում բոլոր քաղաքացիների եկամտահարկի միասնականացման հարցը։ –0–