Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Ասուլիսի դահլիճ ներս խուժած ակտիվիստները հանդես են եկել հայտարարությամբ (ՖՈՏՈ)

14.08.2018, 12:45
Ակտիոիստ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ իշխանությունները փորձում են կատարել իրենց լիազորությունները Սահմանադրության շրջանակում:
 Ասուլիսի դահլիճ ներս խուժած ակտիվիստները հանդես են եկել հայտարարությամբ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Բիզնես կենտրոն, որտեղ նախատեսված էր Ռոբեր Քոչարյանի մամուլի ծառայությունը, ներս խուժած ակտիվիստները հանդես են եկել հայտարարությամբ։

Ակտիոիստ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ իշխանությունները փորձում են կատարել իրենց լիազորությունները Սահմանադրության շրջանակում, ինչպես նաև փորձում են երկրում արդարություն հաստատել:

«Սակայն իշխանություններից բացի կան ազատ քաղաքացիններ, որոնք պատրաստ են մասնակցել արդարադատության վերականգման գործընթացին։ Մենք` այստեղ կանգնածներս, հայտարարում ենք, որ Հայաստանում այսուհետ չի լինի անարդարություն», – հայտարարեց նա։

Ակտիվիստները վանկարկում էին «վախկոտ նախագահ», «ցմահ», «մարդասպան», «նա մեր նախագահը չէ», ինչպես նաև հայտարարեցին, որ Քոչարյանն իրավունք չունի ասուլիս հրավիրել։

Դրանից հետո ակտիվիստների հիմնական մասը լքել է ասուլիսների դահլիճը։

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։-0-