Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում բացթողումներ է թույլ տվել ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական կողմը. փորձագետ

25.12.2013, 15:26
Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում բացթողումներ է թույլ տվել ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական կողմը, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վերլուծաբան, քաղաքագետ Աննա Կարապետյանը։
Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում բացթողումներ է թույլ տվել ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական կողմը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում բացթողումներ է թույլ տվել ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական կողմը, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վերլուծաբան, քաղաքագետ Աննա Կարապետյանը։

«Եվրաինտեգրման և «Արևելյան գործընկերության» գործընթացում երկու կողմերի սպասելիքներն ի սկզբանե մեծ են եղել, և արդյունքում` երկու կողմի բացթողումներն էլ զգալի էին»,– ասաց նա` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Ըստ Կարապետյանի, այդ բացթողումներից մեկն այն էր, որ ԵՄ–ն ձախողեց հայ–թուրքական սահմանը բացելու  փորձերը, իսկ այդ սահմանը փաստացիորեն Եվրոպայի մաքսային սահմանն է Հայաստանի հետ ։

«Դա որոշակի խոչընդոտ դարձավ, և ԵՄ–ն չկարողացավ արդարացնել Հայաստանի սպասելիքները»,– նշեց նա։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ –0–