Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարող ազդել Արցախի ժողովրդի՝ կամքի ու վճռականության վրա. ԼՂՀ նախագահ
18.02.2015,
21:11
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարող ազդել Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ պետություն կերտելու կամքի ու վճռականության վրա, չորեքշաբթի ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի /ՌԴ/, Պիեռ Անդրիոյի /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքի /ԱՄՆ/ հետ հանդիպմանը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարող ազդել Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ պետություն կերտելու կամքի ու վճռականության վրա, չորեքշաբթի ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի /ՌԴ/, Պիեռ Անդրիոյի /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքի /ԱՄՆ/ հետ հանդիպմանը։
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
«Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ստացել են նոր, շատ ավելի բացասական որակ և դրսևորումներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, միջնորդների կողմից կատարվող աշխատանքին և տարածաշրջանում կայունության պահպանմանը»,–ասված է նախագահի մամուլի ծառայությունից ստացված հաղորդագրությունում:
Միաժամանակ, Բակո Սահակյանը հավելել է, որ քաղաքականությունը որևէ ձևով չի կարող ազդել Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ պետություն կերտելու և նրա անվտանգությունը հետեւողականորեն ամրապնդելու կամքի ու վճռականության վրա
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-