Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Բավականին լարվել է մթնոլորտը կառավարությունում. պաշտոնյաները չեն թաքցնում իրենց ուրախությունը, երբ նրանցից որևէ մեկը սայթաքում է

31.10.2018, 10:47
Եթե նախկինում երիտպաշտոնյաները փորձում էին միմյանց սատարել, ապա այժմ չեն թաքցնում իրենց ուրախությունը, երբ նրանցից որևէ մեկը սայթաքում է:
Բավականին լարվել է մթնոլորտը կառավարությունում. պաշտոնյաները չեն թաքցնում իրենց ուրախությունը, երբ նրանցից որևէ մեկը սայթաքում է

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բավականին լարվել է մթնոլորտը կառավարությունում, գրում է «Իրավունք» թերթը։

Եթե նախկինում երիտպաշտոնյաները փորձում էին միմյանց սատարել, ապա այժմ չեն թաքցնում իրենց ուրախությունը, երբ նրանցից որևէ մեկը սայթաքում է:

«Պատճառը մեկն է՝ յուրաքանչյուրը սկսել է մտածել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ավելի հարմար դիրք ընդունելու մասին: Այս դեպքում ամեն մեկը գտնում է, որ մյուսից ավելի արժանավոր է, քանի որ ոչ միայն «քայլած» ունի Նիկոլ Փաշինյանի հետ, այլ նաև մի քանի ամսվա պաշտոնավարման փորձ: Իսկ մյուսները մատնացույց են անում այն բացթողումները, որոնք վերջիններս թույլ են տվել և կարող են հանկարծ վրիպած լինել Փաշինյանի տեսադաշտից», – նշում են հոդվածի հեղինակները։–0–