Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

ԲՀԿ–ի արտահերթ համագումարը կանցկացվի Երևանում մարտի 5–ին

25.02.2015, 15:45
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության VIII արտահերթ համագումարը կանցկացվի Երևանում մարտի 5–ին, հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը։
 ԲՀԿ–ի արտահերթ համագումարը կանցկացվի Երևանում մարտի 5–ին
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության VIII արտահերթ համագումարը կանցկացվի Երևանում մարտի 5–ին, հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը։

Հայաստանի քաղաքական դաշտում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համագումարի ժամանակ կհայտարարի կուսակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին։

Փետրվարի կեսին սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։–0–