Հայաստանի համար ավելի նպատակահարմար է անդամակցել ՄՄ–ին, քան այլ ինտեգրացիոն գործընթացների
26.12.2013,
15:46
Հայաստանի համար ավելի նպատակահարմար է միանալ Մաքսային միությանը, քան ինտեգրացիոն այլ գործընթացների, կարծում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համար ավելի նպատակահարմար է միանալ Մաքսային միությանը, քան ինտեգրացիոն այլ գործընթացների, կարծում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։
«Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանն իրականում բազմաթիվ հարցերով առաջընթացի հասնելու մեծ հնարավորություններ ունի»,– հայտարարեց Բոստանջյանը հինգշաբթի մամուլի ասուլիսում։
Նա նշեց, որ Հայաստանը պատմականորեն կապված է եղել եվրասիական տարածքի հետ, և այնտեղ նրան հաջողվել է որոշակիորեն լուծել սեփական խնդիրները, օրինակ, նա եղել է ԽՍՀՄ–ի տնտեսապես ամենազարգացած երկրներից մեկը։
Փորձագետը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանին կհաջողվի օգտվել ՄՄ–ի անդամակցության հնարավորություններից, եթե հենց հանրապետության կառավարման համակարգը բարձր մակարդակի վրա լինի։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ -0-