Բրյուսելում Փաշինյանը և Ալիևը զրուցել են արցախյան հարցի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում, որտեղ նրանք մասնակցել են Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված տոնական ընթրիքի:
«Մենք կարճ զրույց ենք ունեցել պարոն Ալիևի հետ: Դա ընդհանուր զրույց էր Լեռնային Ղարաբաղի հարցի ընթացիկ իրավիճակի մասին», - ասաց նա լրագրողների հետ զրույցում երկուշաբթի երեկոյան, հայտնում է ՏԱՍՍը:
Պատասխանելով ապագայում նոր հանդիպման հնարավորության մասին, Փաշինյանն ասաց, որ «կոնկրետ ծրագրեր դեռևս չկան»:
«Վստահ եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և հիմա շատ կարևոր է վերադարձնել Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ: Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում», - նշեց վարչապետը:-0-