Երևանում մեկնարկել է «Արարատի ստորոտին» մեդիա ֆորումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
18.03.2015,
15:36
Երևանում չորեքշաբթի մեկնարկել է «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանում չորեքշաբթի մեկնարկել է «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Ինչպես նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը, մեդիա ֆորումն անցկացվում է հինգերորդ անգամ, սակայն այս տարի այն անցնում է ավելի ընդլայնված կազմով, և ուշադրությունը հիմնականում շեշտադրվում է Հայաստանի համար կարևոր թեմայի` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների անկացման վրա։
Նա նշեց, որ ֆորումի հիմնական նպատակն է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախաշեմին Հայաստան հրավիրել տարբեր երկրների ԶԼՄ ներկայացուցիչների, նրանց ներկայացնել Հայոց ցեղասպանության, և առհասարակ ցեղասպանությունների, վերաբերյալ Հայաստանի տեսակետը, նրանց ծանոթացնել Հայաստանին և ձևավորել գործնական հարաբերություններ։ Նրա խոսքերով, սա թույլ կտա նրանց Ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները լուսաբանելիս` հասկանալ Հայաստանի տեսակետը։
«Մենք ուզում ենք օտարերկրյա ԶԼՄ–ներին ներկայացնել, որ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի համար ոչ միայն վիշտ է, ցավ և դաժան իրադրձություն, որը իրականացվել է անցած դարասկզբին, այլ նաև այնպիսի հասկացություններ են, ինչպիսին հիշողությունը, պատմական պահանջը և արդարացի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանարման և հետևանքների վերացման գործում»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքերով, նմանատիպ ֆորումների անցկացումը հրատապ է այն համատեքստում, որ թուրքական իշխանությունները ոչ միայն փորձում են խեղաթյուրել պատմությունը, այլ նաև հասարակության համար փակում են Հայոց ցեղասպանության թեմայի բոլոր պաշարները, դրանով իսկ իրենց հասարակությանը գցելով մոլորության մեջ։
«Թուրքական իշխանությունները Ցեղասպանության մասին տեղեկատվության տարածման դեմ կիրառում են ամենատարբեր պատնեշներ` սկսած կայքերի արգելափակումից մինչև արխիվների վերացում, պատմության խեղաթյում, հորինված տոնակատարություների ստեղծում, ինչպիսին է Գալիպոլիի ճակատամարտը, որը միայն այս տարի կնշվի ապրիլի 24–ին` օրը բացարձակ կապ չունի ոչ ճակատամարտի սկզբի, ոչ ավարտի հետ, և միայն նպատակաուղղված է, որպեսզի մթագնի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները»,–ասաց Սաղթելյանը։
Սակայն, ինչպես նշեց փորձագետը, Թուրքիան չի կարող խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, առավել ևս, որ արդեն թուրքական հասարակության որոշակի շերտեր, այդ թվում նաև մտավորականությունը ճանաչում է այդ փաստը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել էր ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին։ Ի պատասխան նախագահ Սարգսյանը պատասխանել էր այդ հրավերին` ընդգծելով, որ այն համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ է հետապնդում։
Իր հերթին, «Լրագրողների համագործակցություն» մեդիակոնգրեսի նախագահ Աշոտ Ջազոյանը նշեց, որ նմանատիպ հարթակը կարևոր է երկխոսությունների կազմակերպման և տեսակետների փոխանակման համար։
«Հայոց ցեղասպանությունն այսպես, թե այնպես անդրադարձել է բոլոր հայ ընտանիքներին, և սա միայն հիշողություն չէ ողբերգական դեպքերի մասին։։ Այդ իրադարձությունների պատմությունը յուրաքանչյուր հայի արյան մեջ է, և հենց այդ կերպ այն փոխանցվում է սերնդից–սերունդ»,–ասաց Ջազոյանը։
«Արարատի ստորոտին» մեդիա ֆորումը, որը կտևի մինչև մարտի 20–ը, մասնակցում են 200 լրագրողներ աշխարհի 34 երկրներից, այդ թվում նաև Թուրքիայից։ Ֆորումը կազմակերպել է «Լրագողների համագործակցություն» մեդիակոնգրեսը և ՀՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—