ՀՀ կառավարությունը հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»
03.02.2014,
13:45
ՀՀ կառավարությունը երկուշաբթի իր պաշտոնական կայքում հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը երկուշաբթի իր պաշտոնական կայքում հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»։
Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», ներառում է 262 միջոցառում։
Հայաստանի կառավարությունը հունվարի 23-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի` Մաքսային միությանը և Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ընդհանուր տնտեսական տարածքին միանալու միջոցառումների (ճանապարհային քարտեզ) ծրագրի իրագործմանն ուղղված գործողությունների ժամանակացույցին։
Ինչպես կառավարության նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը,
կառավարության որոշմամբ հաստատվում է միջոցառումների ժամանակացույցը, որն ընդգրկում է 262 միջոցառումից բաղկացած մոտ 20 բաժինր, որոնցից 150–ը պետք է իրականացվեն նախքան ՄՄ–ին անդամակցելը, իսկ մնացածը` անդամակցելուց հետո։
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին կարևորել է ամբողջ թղթաբանության կոռեկտ թարգմանության և ամբողջ տերմինաբանության շտկման իրականացումը։
«Խոսքը թղթաբանության տերմինաբանության կիրառման մասին է, ինչը թույլ կտա լիովին լուծել փաստաթղթերի նույնականացման հարցը, իսկ ռուսերեն և հայերեն փաստաթղթերն ամբողջությամբ համադրելի կլինեն»,– ասաց Սարգսյանը։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ -0-