Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+8

Չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

25.01.2019, 19:04
Փաշինյանը հայտարարել է, որ չի կարող բանակցել Ղարաբաղի անունից։
Չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ Մոսկվայում լրագրողներին նշել է, որ իրավունք չունի բանակցել Ղարաբաղի անունից։

«Ես բազմիցս ասել եմ, որ այդ բանակցություններում ներկայացնում եմ ու կարող եմ ներկայացնել միայն Հայաստանը և չեմ կարող ներկայացնել Արցախն այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին։ Նրանք ինձ չեն ընտրել վարչապետի պաշտոնում, նրանք ընտրում են իրենց նախագահին, նրանք ունեն սեփական կառավարությունը, սեփական խորհրդարանը։ Այդ պատճառով ես չեմ կարող վարել բանակցություններ Ղարաբաղի անունից», – ասել է նա։

Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձել է Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման թեմային։

«Զուտ էթիկայի տեսակետից անընդունելի է, երբ դուրս են գալիս և պատմում այն ամենն, ինչի մասին խոսել են։ Ընդհանուր առմամբ բոլորը գիտեն, ինչի մասին ենք խոսել, քանի որ խոսակցությունն ընթացել է այն շրջանակներում, որոնք համապատասխանում են իմ հրապարակային հայտարարություններին», – նշել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, պաշտոնական բանակցությունների մասին ոչ մի կոնկրետ բան դեռ չկա։–0–