Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը որևէ գործողություն չի իրականացնում, որը միտված է COP29 միջոցառումը չեղարկելուն
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Մենք որևէ գործողություն, որը միտված է COP29 միջոցառումը չեղարկելուն կամ դրա վրա ազդելուն, չենք իրականացնում, և ես դա համարում եմ ճիշտ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա համոզմամբ՝ միջազգային տարբեր պատվիրակությունների կոմից առնվազն ակնարկ կլինի, եթե ոչ՝ ելույթներ կամ բարձրացվող հարցեր։
«Ի վերջո, միջազգային տարբեր կառույցներում Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը, պատվիրակությունների գործունեությունը դադարեցնելը դրա մասին է խոսում։ Կարծում եմ, որ Ադրբեջանը նույնպես պետք է սրա նկատմամբ ուշադիր լինի։ Նա պատմական շանս ունի՝ դրական մեսիջ ուղղել աշխարհին և դրական դեմքով հանդես գալ աշխարհին. դա գերիների խնդիրն է: Ինձ հետաքրքրում է մեր 23 անձանց այնտեղ գտնվելը, խաղաղության պայմանագիրը»,- ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանը նշում է՝ սա հնարավորություն է Ադրբեջանի համար, թե աշխարհին ինչ այցեքարտով է հանդես գալու, այլ հարց է՝ կօգտվի դրանից, թե ոչ։