Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Հարավային Դակոտան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

27.02.2015, 12:37
Հարավային Դակոտայի ներկայացուցիչների պալատը 51 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև է ընդունել, հաղորդում է “Asbarez.com”–ը։
 Հարավային Դակոտան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հարավային Դակոտայի ներկայացուցիչների պալատը 51 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև է ընդունել, հաղորդում է “Asbarez.com”–ը։

Այսպիսով` Հարավային Դակոտան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 43-րդ ամերիկյան  նահանգը:  

Հարավային Դակոտայում, 2015-ը նշելով որպես Հայոց ցեղասպանության հիշատակման տարի, բանաձևով նաև  կոչ է արվում ԱՄՆ կոնգրեսին և նախագահ Բարակ Օբամային պաշտոնապես ճանաչել և վերահաստատել պատմական ճշմարտությունը:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—