Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել. Փաշինյանը` Քոչարյանի գործի մասին

09.12.2018, 17:04
«Հայտարարում եմ պաշտոնապես, որ Հայաստանի դատական համակարգն երբեք ավելի անկախ չի եղել, քան այսօր», - ասաց Փաշինյանը:
Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել. Փաշինյանը` Քոչարյանի գործի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում` նաև Քոչարյանի դատավարության գործով, կիրակի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինանը` նշելով, որ տարածված հեռախոսազրույցներում դա ապացուցող մասերը մոնտաժված են:

«Հայտարարում եմ պաշտոնապես, որ Հայաստանի դատական համակարգն երբեք ավելի անկախ չի եղել, քան այսօր», - ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է համացանցում հայտնված իր ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությանը, ապա Փաշինայնը հայտարարեց, որ դա միայն ապացուցում է տեղի ունեցածի մասին իր անտեղյակությունը:

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենը զանգումա ինձ և ասում, որ կալանքի են տանում Խաչատուրովին, ես էլ հարցնում եմ` «ե ՞րբ»: Այսինքն, ես տեղյակ չեմ դրանից, առաջին անգամ եմ տեղեկանում», - ասաց նա` նշելով, որ հեռախոսային խոսակցությունը մնում է հեռախոսային խոսակցություն, և պարտադիր չէ, որ Ազգային անվտանգության տնօրենը, վարչապետը կամ Հատուկ քննչական ծառայության պետը նման դեպքերում հիմնվեն օրենքի վրա:-0-