Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

Դատարանը չի համաձայնել ազատ արձակել «Սպայկա» ընկերության տնօրենին գրավի դիմաց

30.04.2019, 12:56
Հարկերից խուսափելու մեջ մեղադրվող «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը կմնա կալանքի տակ:
Դատարանը չի համաձայնել ազատ արձակել «Սպայկա» ընկերության տնօրենին գրավի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հարկերից խուսափելու մեջ մեղադրվող «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը կմնա կալանքի տակ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ձեռնարկատիրոջ փաստաբան Արսեն Սարդարյանը, երեքշաբթի Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների միջնորդությունը Ղազարյանին գրավի դիմաց ազատելու մասին:

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի (ավելի քան $14,4 մլն) չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն է ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ։

Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Ղազարյանը մամուլի ասուլիսում հերքել է խախտումների փաստը, հայտնելով, որ նշված գումարից 5.5 մլրդ դրամն ԱԱՀ վճարումներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերությանը գործող օրենսդրությանը համապատասխան։
Ի պատասխան դրան ՊԵԿ—ը հաղորդում է տարածել, որտեղ կետ առ կետ թվարկել է «Սպայկա» ԲԲԸ–ի նկատմամբ պահանջներն ինչպես տվյալ գործով, այնպես էլ նախորդ տարվա։

Միջնորդության քննումը նշանակվել էր ապրիլի 5–ին, սակայն տեղափոխվել ապրիլի 8–ին։

ՊԵԿ–ի հայտարարությունների ֆոնին ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել, որ ընկերությունը դադարեցնում է գնումների իրականացումը։ Սակայն ընկերությունից նշեցին, որ սովորական գործունեությունը շարունակելու դեպքում, ինչպես և անցյալ տարի, այնպես էլ այս տարի «Սպայկա»–ն մտադիր է ավելի քան 100 հազար տոննա գնված և սեփական գյուղատնտեսական արտադրանք արտահանել։ Գնումները սեզոնային բնույթ են կրում և իրականացվում են Հայաստանի ինը մարզերի 80 համայնքներում։

2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել էպանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։-0-