Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+12

Դավիթ Սանասարյանի գործով կիրականացվի օբյեկտիվ քննություն. Արթուր Դավթյան

24.04.2019, 14:45
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով կիրականացվի ամբողջական, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն:
Դավիթ Սանասարյանի գործով կիրականացվի օբյեկտիվ քննություն. Արթուր Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով կիրականացվի ամբողջական, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն: Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավտյանը:

«Քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար: Նա իրավունք ունի պաշտպանվելու և արդեն ներկայացրել է իր ապացույցները», - ասաց Դավթյանը:

Ըստ նրա, կան տեղեկություններ, որոնք քննությամբ պետք է ստուգվեն: Հարցին՝ կա՞ն տեղեկություններ, որ «գործը սարքում են», ինչպես հայտարարում են պաշտպանները, դատախազը պատասխանեց. «Որ պահին, որ նման ռիսկ կամ տեղեկություն տեսնի գործը հսկող դատախազը, ոչ մի պարագայում նախաքննության այդ մարմինը չի շարունակի այդ վարույթը»։-0-