Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
426.84
RUB
5.0357
GEL
138.76
2026 թ. հունիսի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

ԵԱՀԿ–ն չորեքշաբթի դիտարկում կանցկացնի ԼՂՀ զինված ուժերի և Ադրբեջանի շփման գծում

03.12.2013, 11:33
ԵԱՀԿ առաքելությունը չորեքշաբթի պլանային դիտարկում կանցկացնի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ–ն չորեքշաբթի դիտարկում կանցկացնի ԼՂՀ զինված ուժերի և Ադրբեջանի շփման գծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը չորեքշաբթի պլանային դիտարկում կանցկացնի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մամուլի ծառայությունը։

Դիտարկումը կանցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Եվգենի Շարովը (Ուկրաինա)։

«ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել օժանդակել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-