ԵԱՀԿ–ի նախագահը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ

ԵԱՀԿ–ի նախագահը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը մտահոգություն է հայտնել հայ–ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ։

Հունվարի սկզբից սրվել է իրավիճակն ադրբեջանական և ղարաբաղյան զորքերի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին։ Գրեթե ամեն օր տեղեկատվություն է ստացվում այն մասին, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, գնդակոծել է հայկական դիրքերն ու դիվերսիոն փորձեր է կատարել։

«Կոչ եմ անում կողմերին ապահովել հրադադարի ռեժիմի ամբողջական վերականգնում և ռազմական գործողություն ների դադարեցումը՝ համաձայն 1994 թ. մայիսին ստորագրված համաձայնագրի», – մեջբերեցին Դաչիչի խոսքերը կազմակերպության մամուլի ծառայությունից։  

Նա հավելել է. «Ես ցավում եմ բռնությունների դեպքերի մեծ քանակության հետևանքով կյանքերի կորստի համար և կոչ եմ անում կողմերին ցուցաբերել պատասխանատվություն ու խուսափել քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա առավել սրմանը»։

«Ուղիղ կապը ոչ միայն նախագահների միջև, ինչպես նաև այլ մակարդակների վրա, շարունակում է զբաղեցնել կենտրոնական տեղ հրադադարի լիարժեք վերականգման և ռազմական գործողությունների դադարեցման ամրապնդման գործում։ Սոչիում, Նյուպորտում և Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2014թ. տեղի ունեցած հանդիպումները դրական քայլեր էին դեպի ճիշտ ուղղություն: ԵԱՀԿ-ն շարունակում է աջակցել անմիջական կապի ստեղծմանը, սակայն երկու կողմերն իրենց հերթին պարտավոր են կիրառել հրադադարը` հրամանատարական վերին օղակներերից մինչև ստորին օղակ», – ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահը։

Նա վերահաստատել է իր աջակցությունն անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, ով պատասխանատու է ապահովել անմիջական շփումը և օգնել կողմերին մշակել ու իրականացնել անչափ անհրաժեշտ վստահության կառուցման միջոցներ։

«Ես նաև մեծապես աջակցում եմ ԵԱՀԿ Մին սկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին` ամրապնդելու հրադադարի ռեժիմը և զարգացնելու բանակցություն ների համար միասնական հիմք: Կոչ եմ անում կողմերին , որպեսզի լիարժեք օգտվեն ԵԱՀԿ գործիքներից և ձեռնարկեն զգալի քայլեր խաղաղության ու կայուն կարգավորման համար», – ասել է Դաչիչը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

21:22 27.01.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×