Անհրաժեշտ է կրկնապատկել ԵԱՀԿ–ի ջանքերը Վրաստանին, Մոլդովային և Լեռնային Ղարաբաղին օգնելու համար. ԱՄՆ պետդեպ

Անհրաժեշտ է կրկնապատկել ԵԱՀԿ–ի ջանքերը Վրաստանին, Մոլդովային և Լեռնային Ղարաբաղին օգնելու համար. ԱՄՆ պետդեպ

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հինգշաբթի Կիևում անցկացված ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության ջանքերը կրկնապատկելու մասին` Վրաստանի, Մոլդովայի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին օգնելու համար, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

«Անհրաժեշտ է կրկնապատկել մեր ջանքերը` Վրաստանի և Մոլդովայի ժողովրդին օգնելու և Լեռնային Ղարաբաղին ուշադրություն դարձնելու համար»,– ընդգծել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը։

Նա նշել է նաև «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև երկխոսության վերսկսմանն» օժանդակելու անհրաժեշտությունը։

Վերջին երկու տարիներին երկու նախագահների առաջին հանդիպումն անցկացվել է նոյեմբերի 19–ին Վիեննայում։ Ալիևի և Սարգսյանի բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով տևեցին մոտ երկու ժամ, այնուհետև նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ–ից։ Վերջինները հանդիպման ավարտից հետո  հանդես եկան հայտարարությամբ, որում, մասնավորապես հայտնեցին, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները «համաձայնել են ազդակ հաղորդել խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա բանակցություններին, և հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին համանախագահների հետ միասին շարունակել աշխատանքն այն հիմքի վրա, որ արդեն արվել է` խաղաղ գործընթացի ինտենսիվացման նպատակով»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:50 05.12.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×