Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ԵՄ–ում սկսել են մտածել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմման ուղղությամբ

14.01.2015, 11:42
ԵՄ երկրների իշխանությունները սկսել են մտածել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմման ուղղությամբ։ Բրյուսելում պատրաստած փաստաթղթում, որը կներկայացվի ԵՄ անդամ պետությունների քննարկմանը, առաջարկվում է քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, այդ թվում նաև վերսկսել բանակցություններն առանց վիզայի ռեժիմի շուրջ։
 ԵՄ–ում սկսել են մտածել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմման ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵՄ երկրների իշխանությունները սկսել են մտածել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմման ուղղությամբ։ Բրյուսելում պատրաստած փաստաթղթում, որը կներկայացվի ԵՄ անդամ պետությունների քննարկմանը, առաջարկվում է քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, այդ թվում նաև վերսկսել բանակցություններն առանց վիզայի ռեժիմի շուրջ։

Բրյուսելում մշակված փաստաթղթի մասին հաղորդում է The Wall Street Journal–ը։ Փաստաթուղթը, որը դեռ չի ներկայացվել ԵՄ երկրների ներկայացուցիչներին, պատրաստվել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության կողմից ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ, որը տեղի կունենա հունվարի 19–ին Բրյուսելում։ Առաջիկա հանդիպման գլխավոր թեման կլինի Ռուսաստանի նկատմամբ իրակացվող քաղաքականությունը միջնաժամկետ հեռանկարում։ Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ–ն չի կարող վերադառնալ այն սկզբունքներին, որոնց հիման վրա ավելի վաղ կառուցվում էին Ռուսաստանի հետ հարաբերությունները, հաղորդում է ՌԲԿ–ն;

Միաժամանակ փաստաթղթում առաջարկվում է աստիճանաբար մեղմել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Նշվում է, որ Ռուսաստանին ընդառաջ գնալն ամբողջությամբ կախված կլինի Ուկրաինայում հաշտության մասին համաձայնությունների ամբողջական կատարումից և հրադադարից։ Բրյուսելում նաև ակնկալում են, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները Ուկրաինայի հետ գազային պայմանագրի հարցում և խոչընդոտներ չի ստեղծի Ուկրաինայի և ԵՄ–ի միջև ասոցացման համաձայնագրի տնտեսական և քաղաքական հոդվածների կատարման համար;

ԵՄ–ն և ԱՄՆ–ն 2014 թ.–ին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ ներդրեցին Ռուսաստանին Ղրիմի միացումից և Ուկրաինայի հարավ–արևելքում սկսած հակամարտությունից հետո։ Մի շարք ռուս պաշտոնյաների և քաղաքական գործիչների դեմ ներդրած անհատական պատժամիջոցներից բացի, ԵՄ–ն և ԱՄՆ–ն սահմանափակեցին կապիտալի օտարերկրյա շուկաների նկատմամբ քանի խոշոր ռուսական բանկերի և պետական ընկերությունների հասանելիությունը։ Բացի այդ, պատժամիջոցներով նախատեսվում է արգելել ռուսական ընկերություններին նավթի խորքային արդյունահանման և արկտիկական շելֆի յուրացման տեխնոլոգիաների փոխանցումը։ Դրան ի պատասխան` Ռուսաստանը 2014 թ.–ի օգոստոսի սկզբին արգելեց արևմտյան երկրներից  մի շարք սննդամթերքի ներկրումը։ Հունվարի 15–ին Աստանայում պետք է տեղի ունենար Պյոտոր Պորոշենկոյի, Վլադիմիր Պուտինի, Ֆրանսուա Օլանդի և Անգելա Մերկելի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեր Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը։ Սակայն որոշվել էր հրաժարվել հանդիպումից այն բանից հետո, երբ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների բեռլինյան բանակցություններն արդյունքնե
րի չհանգեցրին։–0–