Ես ձեզ չեմ տեսնում գերագույն գլխավոր հրամանատար. Շարմազանովը` Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ փոխխոսնակ, գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին չի տեսնում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում։
Մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ում անցկացվում են ՀՀ վարչապետի ընտրությունները։
«Պարոն Փաշինյան, ինչպես երեկ, այնպես էլ այսօր դուք ինձ չհամոզեցիք», – ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով, ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, որը նաև գերագույն գլխավոր հրամանատարն է և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով գլխավոր բանակցողը: Նա նշեց, որ Փաշինյանը չներկայացրեց իր տեսլականը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։
«Ինչպես պետք է ընթանան բանակցությունները, ինչպիսին է փոխզիջումների գինը։ Դուք խոսում ենք ռազմական բյուջեի ավելացման մասին, սակայն չեք բացատրում ինչի հաշվին», – ասաց Շարմազանովը։
Նա նշեց, որ ՀՀԿ–ն պատրաստ է երկխոսության։
«Հայաստանում չկա այլընտրանք ժողովրդական սկզբունքներին։ Ինձ համար անթույլատրելի է պատգամավորների կարծիքի վրա ազդելու փորձը», – ասաց Շարմազանով։
Նա նաև կարծիք հայտնեց, որ վարչապետը պետք է լինի կանխատեսելի և հետևողական իր քաղաքական նախապատվություններում։
«Ընդամենը մի քանի ամիս առաջ դուք պահանջում էինք իշխանություններից դուրս գալ ԵՏՄ–ից, իսկ այսօր խոսում եք փոխված իրավիճակի մասին։ Երբ դուք խոսում էիք այդ մասին, դուք մեղադրում էիք մեզ ստի մեջ։ Կարծում եմ, որ դա առնվանզ անազնիվ է», – ասաց Շարմազանովը։
«Չի կարելի լինել մի փոքր սոցիալիստ, մի փոքր հեղափոխական և մի փոքր լիբերալ», – նշեց Շարմազանովը։
Նա ասաց, որ թեկնածուից սպասում էր ծրագրային ելույթ, սակայն լսեց պոպուլիստական հայտարարություններ։
«Մենք ևս մտահոգված ենք առկա խնդիրներով և չենք ժխտում, որ մեր երկրում եղել և կան խնդիրներ` կապված կոռուպցիայի և անարդարության հետ», – նշեց Շարմազանովն ու ավելացրեց, որ նրա գնահատականները բացառապես քաղաքական են, և դրանցում որևէ անձնական բան չկա։–0–