Եվրոպացի դիվանագետը հայտնել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի կետերի իրագործման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի ընթացքում Հայաստանում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրք Լորենցը ներկայացրել է Հայաստանի ու Եվրամիության միչև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի կետերի կատարման ժամկետները:
Հունվարի 30-31-ին Երևանում անցկացվում է Հայաստան-ԵՄ էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ու կլիմայի պաշտպանություն ենթակոմիտեի 5-րդ ենթակոմիտեի նիստը:
«Փասթաղթում նշված են համաձայնագրի կոնկրետ կետերի իրականացման ժամկետներ` երկուսից մինչև հինգ տարի: Հենց այս ժամանակաշրջանում կիրականացվեն կողմերի ստանձնած հիմնական պարտավորությունները: Եվ մենք հույսով ենք, որ դրանց իրագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի ու ԵՄ քաղաքացիների վրա», - հայտարարեց Դիրքը:
Միևնույն ժամանակ դիվանագետը նշեց, որ ենթակոմիտեի երկօրյա նիստի նպատակը ոչ միայն ընդհանուր օրակարգի հարցերի քննարկումն է, այլ նաև Հայաստանի օրենսդրությունը եվրոպական պահանջներին և չափանիշներին համապատասխանեցնելու կոնկրետ առաջարկությունների մշակում:
«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով բոլոր ոլորտներում` վերականգնվող էներգիակայի համակարգի զարգացումից մինչև ճանապարհային երթևեկության համակարգի բարեփոխումը: Միևնույն ժամանակ ուզում եմ հատուկ շեշտել, որ օրենսդրական փոփոխությունները չեն հակասի ԵՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստաանի կողմից ընդունված պարտավորություններին», - հատարարեց Դիրքը: