Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+24

ԵՄ–ն Բրյուսելում կազմակերպված գագաթնաժողովի ժամանակ նորարար տնտեսության ստեղծման հերթական փորձն է կատարել

25.10.2013, 12:52
ԵՄ գագաթնաժողովի աշխատանքի առաջին օրն ավարտվել է տնտեսության ոլորտում նորարարությունների վերաբերյալ բանակցություններով, որոնք նախատեսված էր քննարկել, հաղորդում է banki.ru–ի սեփական թղթակիցը Բրյուսելից։ Մասնագետները եկան այն եզրահանգման, որ միասնական շուկան լրջորեն մասնատված է, իսկ նրա ենթակառուցվածքը հնացել է, գրում է banki.ru կայքը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՄ գագաթնաժողովի աշխատանքի առաջին օրն ավարտվել է տնտեսության ոլորտում նորարարությունների վերաբերյալ բանակցություններով, որոնք նախատեսված էր քննարկել, հաղորդում է banki.ru–ի սեփական թղթակիցը Բրյուսելից։ Մասնագետները եկան այն եզրահանգման, որ միասնական շուկան լրջորեն մասնատված է, իսկ նրա ենթակառուցվածքը հնացել է, գրում է banki.ru կայքը։

ԵՄ առաջնորդները որոշել են ապագայում նվազեցնել թվային սահմանները, ավելացնել կապի լայնաշերտ տեսակներին, 4G ցանցին և ամպային ծառայություններին ուղղված ներդրումները, ինչպես նաև առավելագույնս դյուրացնել և անվտանգ դարձնել ինտերնետը։ 2015 թ.–ին ԵՄ–ն նախատեսում է մոտ 900 հազար աշխատատեղ ստեղծել թվային տնտեսության ոլորտում։
 
«Այս երեկո մենք որոշեցինք որքան հնարավոր է շատ կառուցվածքային միջոցներ ուղղել հենց թվային պատրաստմանն ու նախապատրաստմանը։ Իսկապես միասնական թվային շուկան բիզնեսի համար մեծ ցատկ կլինի, այն խթան կդառնա աշխատատեղերի ստեղծման և տնտեսական աճի համար», – ԵՄ գագաթնաժողովի աշխատանքի առաջին օրվա վերջում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ ղեկավար Խերման Վան Ռոմպեյը։–0–