ԵԽԽՎ քվեարկության արդյունքներն այս փուլում կարելի է բավարար համարել. Աշոտյան
27.01.2016,
15:40
Հակահայ երկու բանաձևերի առնչությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քվեարկության արդյունքներն այս փուլում կարելի է բավարար համարել, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Հակահայ երկու բանաձևերի առնչությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քվեարկության արդյունքներն այս փուլում կարելի է բավարար համարել, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
ԵԽԽՎ–ն երեքշաբթի մերժել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» հակահայկական բանաձևը։ Ավելի ուշ Վեհաժողովն ընդունել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությանը դիտավորյալ կերպով զրկել են ջրից» հակահայկական բանաձևը։
«Հայկական կողմը շատ լավ աշխատանք է տարել, և խոսքը` ոչ միայն պատվիրակության մասին է: Գիտեք, որ այս գործընթացին մասնակցում է Հայաստանի ԱԳՆ-ն, նույնիսկ քաղաքական կուսակցությունները: Մեզ նաև օգնել է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը»,-ավելացրեց Աշոտյանը:
Նա նշեց, որ եթե հարցին նայենք «չարյաց փոքրագույն» սկզբունքով, ապա պաչզ կլինի, որ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևը, մեծ չարիք էր:
«Եվրոպայի քաղաքական էլիտան շատ լավ հասկանում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,-ասաց Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ ԵԽԽՎ-ն, որի կազմում են ազգային խորհրդարանների պատգամավորները, ավելի հաճախ տարբեր հոսանքների են տրվում:
Աշոտյանի խոսքով, ադրբեջանական զլմներին ծանոթանալով, կարելի է նկատել, որ երեկվա քվեարկության առումով Ադրբեջանում մեծ դժգոհություն կա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0