Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Մերկելը տարվա կինն է ճանաչվել ըստ Forbes Woman–ի վարկանիշի,

03.02.2014, 13:40
Forbes Woman հրատարակության վարկածով 2013 թ.–ի կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Մերկելը տարվա կինն է ճանաչվել ըստ Forbes Woman–ի վարկանիշի,
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Forbes Woman հրատարակության վարկածով 2013 թ.–ի կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Եվրամիության «երկաթե լեդին», ում ուսերին է եվրոյի կայունության համար պատասխանատվությունը,

Գերմանիայի առաջին կին կանցլերն է, ով անգամ վերընտրվել է երրորդ անգամ։ Նա չորրորդ անգամ գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը», – նշվում է Forbes–ի ռուսական տարբերակի կայքում։

Լավագույնների տասնյակում ներառվել են դերասանուհի Անջելինա Ջոլին, ով նախորդ տարի կամավոր կերպով հեռացրել է երկու կրծքերը քաղցկեղի նկատմամբ ժառանգական հակվածության պատճառով, ինչպես նաև Քեյթ Միդլթոնը, ով լույս աշխարհ է բերել Բրիտանիայի թագաժառանգին։

Forbes Woman–ը նշել է նաև «ՌԻԱ Նովոստի» նախկին գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկին։

««ՌԻԱ Նովոստի» գործակալության գլխավոր խմբագրի պաշտոնը Միրոնյուկը զբաղեցրել է ռեկորդային տասը տարի։ Նրա կարծիքով` այդ ընթացքում գործակալությունը դարձել է Ռուսաստանի լավագույն ԶԼՄ–ն», – նշել է հրատարակությունը։

Վարկանիշում հայտնվել են տարբեր երկրների և ոլորտների կանայք։ Այս անգամ վարկանիշի հեղինակները դիտավորյալ կերպով չեն նշել հորիզոնականներ` մեկից մինչև տասը։ Նրանք միայն նշել են Մերկելի առաջատար լինելը։–0–