Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Գեներալ Ապրիամովն ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

03.05.2017, 12:20
ՀՀ նախագահի հրամանով, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից։
Գեներալ Ապրիամովն ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի հրամանով, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը` որոշում եմ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից», – նշվում է նախագահի հրամանագրում։–0–