Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Գերմանիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգը

26.08.2019, 14:06
Օգոստոսի 23-ին Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է Գերմանիայի կողմից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտին հասցնելու վերաբերյալ։
Գերմանիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գերմանիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգը:

Ինչպես նշվում է ՀՀ ԱԳՆ-ի Facebook-յան էջում, օգոստոսի 23-ին Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է Գերմանիայի կողմից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտին հասցնելու վերաբերյալ։

Հայաստանի և ԵՄ–ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24–ին և հայկական խորհրդարանի կողմից վավերացվել է 2018 թվականի ապրիլի 11–ին։ Հայաստանը դարձել է ԵՏՄ առաջին անդամ երկիրը, որը նման փաստաթուղթ է ստորագրել ԵՄ–ի հետ։ -0-