Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Ղարաբաղյան հակամարտության միջնորդները կայցելեն Երևան. ԱԳՆ

05.04.2016, 16:02
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 9-ին կայցելեն Երևան, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ղարաբաղյան հակամարտության միջնորդները կայցելեն Երևան. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 9-ին կայցելեն Երևան, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Նրանց կընդունի ՀՀ նախագահը: Միջնորդները կհանդիպեն նաև արտգործնախարարի հետ», - գրել է նա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։

Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, 29 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), 3 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք, 5 միավոր այլ զրահատեխնիկա։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 7 տանկ, ունի 20 զոհ, 72–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա։ -0–